Անվանում
Բրենդի անվանումը ապրանքանիշի ինքնության և ճանաչելիության հիմքն է։ JINJ-ում անվանման մշակումը հիմնվում է ոլորտի խորը ուսումնասիրության, մասնագիտական գիտելիքների և ստեղծագործ գործընթացի վրա
Լոգո դիզայն
Լոգոն ավելին է, քան ուղղակի սիմվոլ. այն բրենդի վիզուալ ինքնության անկյունաքարն է։ Գրագետ, ճանաչելի ու հիշվող լոգոյի ստեղծման համար կարևոր են շուկայի և բրենդի ԴՆԹ-ի խորը ուսումնասիրությունը, որից հետո միայն կարելի է սկսել վիզուալ լուծումների մշակման գործընթացը
Բրենդինգ
Քո բրենդը քո պատմությունն է, և մենք օգնում ենք այն պատմել՝ սպառողին փոխանցելով հստակություն, նպատակ և ոճ։ Շուկայի հետազոտության և գրագետ դիզայնի միջոցով մենք ստեղծում ենք բրենդ-հարթակ, որն արտացոլում է քո բրենդի էությունը և հասնում ցանկալի լսարանին
Փաթեթավորում
Լավ փաթեթավորումը ոչ միայն ապրանքի պահպանման, այլ, առաջնահերթ, շուկայում դիրքավորվելու ու տարբերվելու համար է։
Առաջին իսկ քայլերից սկսած՝ մեր թիմը քո կողքին կլինի ամենակարևոր որոշումները կայացնելու ժամանակ․ սկսած ճիշտ նյութերի ընտրությունից մինչև համապատասխան տպագրական եղանակների փորձարկում։
Առաջին իսկ քայլերից սկսած՝ մեր թիմը քո կողքին կլինի ամենակարևոր որոշումները կայացնելու ժամանակ․ սկսած ճիշտ նյութերի ընտրությունից մինչև համապատասխան տպագրական եղանակների փորձարկում։
Գովազդային արշավ
Գովազդային արշավը հնարավորություն է՝ փոխանցելու քո պատմությունն ու խթանելու վաճառքները։ Կարգախոսի ընտրությունից մինչև տպագրական նյութեր՝ մենք ապահովում ենք, որ յուրաքանչյուր էլեմենտ համապատասխանի քո բրենդի ինքնությանն ու բերի ցանկալի արդյունքներ
Դիզայն սպասարկում
Կորպորատիվ դիզայն սպասարկում՝ որակով ու արագ՝ առանց նախապես կազմած ժամանակացույցի։ Մենք հեշտությամբ միանում ենք քո թիմին՝ տրամադրելով բարձրորակ, բրենդի ինքնությանը համապատասխան դիզայն սպասարկում՝ երբ և ինչպես անհրաժեշտ է։ Սա ներքին դիզայն թիմի ստեղծարար ուժն է, ուղղակի՝ առանց ավելորդ ծախսերի





