Քո բրենդը քո պատմությունն է
⠀եվ մենք օգնում ենք այն պատմել՝ սպառողին փոխանցելով հստակություն, նպատակ եվ ոճ։ Շուկայի հետազոտության եվ գրագետ դիզայնի միջոցով մենք ստեղծում ենք բրենդ-հարթակ, որն արտացոլում է քո բրենդի էությունը եվ հասնում ցանկալի լսարանին
Ծանոթություն
Հանդիպումների և հետազոտության միջոցով մենք բացահայտում ենք բրենդի էությունը՝ առաքելությունը, լսարանը և արժեքները։
Դիրքավորում եվ ռազմավարություն
Ուսումնասիրում ենք հիմնական մրցակիցներին, սահմանում ենք բրենդի հաղորդակցման լեզուն, եզակի արժեքային առաջարկը և զարգացման ռազմավարական ուղղությունը։
Վիզուալ ինքնության մշակում
Լոգոյից մինչև տառատեսակ, գույներ և ֆիրմային նախշեր․ մենք մշակում ենք ամբողջական վիզուալ համակարգը, որն արտացոլում է բրենդի անհատականությունն ու նպատակները։
Բանավոր ինքնության մշակում
Մշակում ենք բրենդի պատմությունը, կարգախոսը, հաղորդակցման ոճը։
Ներկայացում
Մշակված 2-3 տարբերակները ներկայացվում են հաճախորդին՝ բրենդի կիրառման հիմնական ձևերով։ Հաճախորդի հաստատումը ստանալուց հետո անցնում ենք հաջորդ փուլին։
Բրենդի ուղեցույց
Տրամադրում ենք ամբողջական բրենդ բուքն իր գործիքակազմով՝ լոգո ուղեցույց, տպագրական նյութեր և կիրառություն տարբեր գովազդային կրիչների վրա։
Բրենդի մուտք շուկա
1 ամսվա ընթացքում աջակցում ենք նոր բրենդի՝ շուկա մուտք գործելուն․ կապ ենք պահում տպարանների հետ, միասին փաթեթավորման և գովազդային նյութեր ենք ընտրում, սոցհարթակներում բրենդի ներկայացման ճիշտ վիզուալներ ենք սահմանում։
Այլ նախագծեր
Բոլոր նախագծերը
Brix
Նոր ոճի շաուրմա


