Նախագծի մասին
Kirakie-ն զուտ կոսմետիկայի մասին չէ
Այն խոսում է քո անձնական տարածքի, հոգատարության և ներդաշնակության մասին։
Մաշկը՝ որպես մեր օրգանիզմի ամենամեծ օրգան, մշտապես ուշադրության ու խնամքի կարիք ունի․ ինչպես մենք ենք կիրակի օրերը նվիրում մեր լիցքաթափմանն ու հանգստին, այնպես էլ մաշկը թարմանալու և սնուցվելու կարիք ունի։
Հենց այս գաղափարից ծնվեց ապրանքանիշի անունը՝ Kirakie. այն թարմ է, պոզիտիվ, կրում է իր մեջ հայկականություն, բայց միաևնույն ժամանակ՝ լիովին մրցունակ է միջազգային շուկայի համար։
Գունային պալիտրան մեղմ է ու հանգիստ, ոգեշնչված բնությունից՝ շագանակագույն(հող), երկնագույն(երկինք), կանաչ(բուսականություն)։
Իսկ փաթեթավորումը մինիմալիստական է ու մաքուր․ ոչ մի ավելորդ աղմուկ, միայն ուշադրություն ամենակարևոր ինֆորմացիայի վրա։

Ներգրավված թիմ
Կարեն Բաբաջանյան / Հիմնադիր և բրենդինգի տնօրեն
Անյա Անդրանիկյան / Արտ տնօրեն / Գրաֆիկ դիզայներ
Տաթևիկ Հարությունյան / Նախագծերի ղեկավար

Այլ նախագծեր
Բոլոր նախագծերը
Brix
Նոր ոճի շաուրմա