Yerevanyan

Նախագծի մասին
Պատմություն, որը կարելի է շոշափել
«Երևանյան» ռեստորանը գտնվում է Էրեբունի ամրոցի անմիջական հարևանությամբ, և հենց այս տեղանքն էլ դարձել է կոնցեպտի մշակման գլխավոր ոգեշնչումը։
Լոգոյի հիմքում ուրարտական թևավոր ցուլի բրոնզե արձանիկն է, որը խորհրդանշում է ուժ, հզորություն և պաշտպանություն։ Պատմական կերպարը վերածել ենք պարզ պատկերային նշանի՝ փոխանցելով դրա ճանաչելի առանձնահատկությունները։
Ուրարտական զարդանախշերը վերածել ենք պարզ գրաֆիկական տարրերի, որոնք հանդիպում են մենյուներից մինչև ինտերիերի ձևավորում։
Գունային համակարգում ևս պահպանել ենք ամբողջ տրամաբանությունը։ Գույները կապվում են հողի, քարի, բնության ու հին ճարտարապետության հետ, բայց միևնույն ժամանակ բրենդին տալիս են թարմ ու ժամանակակից տեսք։
Տարբեր կրիչների վրա օգտագործել ենք նաև բրոնզանման մակերեսներ, որպեսզի պատմական մշակույթի հետ կապը նաև շոշափելի դառնա։

Ներգրավված թիմ
Կարեն Բաբաջանյան / Հիմնադիր և բրենդինգի տնօրեն
Անյա Անդրանիկյան / Արտ տնօրեն / Գրաֆիկ դիզայներ
Տաթևիկ Հարությունյան / Նախագծերի ղեկավար
Վահե Մեսրոպյան / Գրաֆիկ դիզայներ

Այլ նախագծեր
Բոլոր նախագծերը
TheAdress Yerevan
Բնակելի համալիր

Inogate
Բարձր տեխնոլոգիական ինժեներիա