Kaffa LatteMix

Նախագծի մասին
Երեք Համ, Մեկ Համակարգ
Kaffa-ն ընդլայնեց իր սրճային տեսականին՝ ներկայացնելով Latte Mix-ը՝ կաթնային հիմքով լուծվող սրճային ըմպելիքների նոր շարք երեք սիրված համերով՝ toffee, nuts և bueno։
Նախագծի շրջանակում մշակել ենք Latte Mix անվանումը, որը շեշտադրում է արտադրանքի կաթնային բնույթը՝ միաժամանակ պահպանելով պարզ, հիշվող և հեշտ ճանաչելի անվանում։ Յուրաքանչյուր համ ստացել է իր առանձնահատուկ գունային լուծումը՝ ապահովելով տեսականու հստակ և հեշտ ընկալվող տարբերակումը։
Վիզուալ ինքնության հիմքում ախորժելի և արտահայտիչ բաղադրիչների լուսանկարներն են, որոնք առաջին հայացքից փոխանցում են յուրաքանչյուր համի բնույթը։ Ամբողջական դիզայնը համադրում է ջերմ գունային տրամադրությունը, պարզ կառուցվածքն ու համեղ տեսողական լուծումները՝ օգնելով սպառողին արագ գտնել և ճանաչել իր նախընտրած համը։

Ներգրավված թիմ
Կարեն Բաբաջանյան / Հիմնադիր և բրենդինգի տնօրեն
Անյա Անդրանիկյան / Արտ տնօրեն
Վահե Մեսրոպյան / Գրաֆիկ դիզայներ
Լուիզա Ներսիսյան / Պորտֆոլիո դիզայներ
Տաթևիկ Հարությունյան / Նախագծերի ղեկավար

Այլ նախագծեր
Բոլոր նախագծերը
Vimpel
Ինդուստրիալ գարեջուր