Intensa

Նախագծի մասին
Հողից մինչև շուկա
Intensa-ն ներկայացնում է հայկական հողի բարիքներն իրենց ամենաուժեղ կողմերով՝ արև, բերրի հող և ուժեղ արտադրական ցիկլ՝ դարձնելով դրանք բրենդի գլխավոր արժեքները։ Այգիները ներկայանում են որպես վերահսկվող, ժամանակակից և միաժամանակ բնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր պտուղ անցնում է ամբողջական ճանապարհ՝ տնկումից մինչև արտահանում։ Բրենդինգի հիմքում «From land to market» գաղափարն է․ ամբողջական ցիկլ, որտեղ արտադրությունը և պատասխանատու արտահանումը հանդես են գալիս որպես մեկ միասնական համակարգ։ Intensa-ը դիրքավորվում է ոչ թե որպես կարճաժամկետ մատակարար, այլ երկարաժամկետ գործընկեր՝ հստակ հաղորդակցությամբ և վստահելի գործընթացներով։ Գունային համակարգը կառուցված է բնությունից վերցված տոների վրա՝ բերրի կանաչ, արևահամ նարնջագույն, խոր բորդո և տաք բեժ։
Ներգրավված թիմ
Կարեն Բաբաջանյան / Հիմնադիր և բրենդինգի տնօրեն
Տաթևիկ Հարությունյան / Նախագծերի ղեկավար
Անյա Անդրանիկյան / Արտ տնօրեն / Գրաֆիկ դիզայներ
Մովսես Խուդավերդյան / Բրենդ գրքի դիզայներ
Լուիզա Ներսիսյան / Պորտֆոլիո դիզայներ





















Այլ նախագծեր
Բոլոր նախագծերը
Goran's Butchery
Գերմանական մսամթերքի խանութ

