Անվանումը բրենդի առաջին տպավորությունն է
⠀նրա ինքնության և ապագա ճանաչելիության հիմքը։ JINJ-ում անվանման ստեղծումը երբեք պատահական չէ։ Դա ռազմավարական եվ բազմաշերտ գործընթաց է` հիմնված հետազոտության, ստեղծագործական մոտեցման եվ մարքեթինգային գիտելիքների վրա
Ծանոթություն
Ծանոթանում ենք բրենդի դիրքավորմանը, թիրախային լսարանին, ընդհանուր ոլորտին և բիզնեսի զարգացման երկարաժամկետ տեսլականին։
Հետազոտություն
Ուսումնասիրում ենք մրցակիցներին, մշակութային և լեզվաբանական նրբությունները, ինչպես նաև իրականացնում ենք իրավական հասանելիության նախնական ստուգում։
Գաղափարների մշակում
Անվանման տարբերակների տասնյակ ուղղություններ ենք ուսումնասիրում՝ հուզական և խորհրդանշական տարբերակներից մինչև գործնական և նկարագրական։
Կարճ ցուցակ
Կրճատում ենք անվան տարբերակները՝ թողնելով միայն նրանք, որոնք լավագույնս են արտահայտում բիզնեսի ռազմավարությունն ու հաղորդակցման լեզուն։
Հաստատում
Իրականացնում ենք մշակութային համապատասխանության, լեզվաբանական և էմոցիոնալ շերտի վերջնական հաստատում, կայքի հասանելիության ստուգում։
Ներկայացում եվ հիմնավորում
Ներկայացնում ենք ընտրված անունը՝ նրա համատեքստով, պատմությամբ և հետագա դիրքավորման ներուժով։
Այլ նախագծեր
Բոլոր նախագծերը
Maktes Arms
Հայկական առաջին ինքնաձիգ

Gate 21
Մարքեթինգային ընկերություն

Hexa Machinery
Հաստոցաշինական գործարան
BoldItalic
Իտալական ռեստորան

