Ararat Coffee

Նախագծի մասին
Դիզայնի հետևում գտնվող գաղափարը
Մրցակցային դաշտում առանձնանալու նպատակով փաթեթավորման կոնցեպտի հիմքում ընտրվել է տեսակների ներկայացումը զույգերով։ Այս մոտեցումը թույլ է տվել բիբլիական լեռը ներկայացնել ժամանակակից, աբստրակտ լեզվով՝ խուսափելով Արարատի լայնորեն կիրառվող ուղղակի պատկերումներից։ Դիզայնում օգտագործված խորը, հագեցած գույները ընդգծում են յուրաքանչյուր տեսակի բնավորությունն ու համային առանձնահատկությունները, իսկ կտուցում սրճենու ճյուղ պահող աղավնու սիմվոլը բիբլիական մոտիվների նուրբ և ժամանակակից վերաիմաստավորում է։ Յուրաքանչյուր տեսակ ունի նաև իր անունը և ընկալվում է թե՛ առանձին, թե՛ իր զույգի հետ՝ ձևավորելով ամբողջական ու հիշվող ինքնություն։
Ներգրավված թիմ
Կարեն Բաբաջանյան / Հիմնադիր և բրենդինգի տնօրեն
Անյա Անդրանիկյան / Արտ տնօրեն
Անի Թադեվոսյան / Գրաֆիկ դիզայներ
Տաթեվիկ Հարությունյան / Նախագծերի ղեկավար


















