Լավ փաթեթավորումը միայն ապրանքը պահելու համար չէ
⠀այն պատմություն է պատմում, ձևավորում է վստահություն և ազդում գնման որոշման վրա։ JINJ–ում մենք ստեղծում ենք փաթեթավորումներ, որոնք միաժամանակ և՛ լուծում են ֆունկցիոնալ խնդիրները, և՛ էմոցիոնալ առումով ազդեցիկ են
Ապրանքի եվ շուկայի վերլուծություն
Մենք ուսումնասիրում ենք ապրանքի առանձնահատկությունները, վաճառքի միջավայրը, թիրախային լսարանն ու մրցակիցներին։
Գաղափարների մշակում
Վերլուծում և ուսումնասիրում ենք հնարավոր ձևաչափերը, նյութերն ու դիզայներական լուծումները, որոնք լավագույնս արտահայտում են բրենդի էությունը և գրավիչ են թիրախային լսարանի համար։
Կառուցվածքի եվ նյութի ընտրություն
Համագործակցելով արտադրողների հետ՝ առաջարկում ենք փաթեթավորման համապատասխան ավարտական կոնցեպտներ/2-3/, որոնցից պատվիրատուն կարողանում է ընտրություն կատարել։
Դիզայնի իրականացում
Պիտակներից մինչև ամբողջական փաթեթավորման համակարգեր. մենք ստեղծում ենք վիզուալներ, որոնք առանձնանում են և փոխանցում բրենդի արժեքները։
Արտադրական աջակցություն
Մենք կապ ենք պահում տպարանների և գործընթացում ներգրավված մյուս գործընկերների հետ, որպեսզի վերջնական արդյունքը համապատասխանի բոլոր կողմերի պատկերացումներին։



